Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկ-արվեստագետ

ՆԱՆԵ. Երկիրս

ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում`

Դեպի արև երկարելով նուրբ ծիլը իր:


Ինչ էլ լինի –

Խորհուրդներով բիբլիական քո ծննդի.

 

 

  Գիշերիդ էլ` այն բեկանող լույս կծագի,

Կգտնվի գոց դռներից այն միակը`             

           առանց փակի,

Անվերջ գետնող ձեռքերի մեջ - 

Մեկը` ուժն իր մեկնած ափիդ,

Փոթորկի մեջ`                                                  ոտքերիդ տակ հպանք ափի  

Ինչ էլ լինի –

Սիրո՞ ջերմով, թե՞  հավատի.

Վիհում անգամ քեզ չլքող զավակներիդ -

Շտկելու ես նորից մեջքդ  

           կեռված գետնին

Ու կանգնելու դարերի մեջ հպարտ ու ձիգ,

Անմահության կնիքն է քո լույս ճակատին,

Չես շեղվելու դու հավերժի ճանապարհից,

Եվ միշտ, ամեն նոր գարունքի –

Ինչ էլ լինի`

            ծաղկելու է  ծիրանենիդ...

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ